Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար․
Բաժնի պետը պատասխանատու է նախադպրոցական, տարրական,
հիմնական և միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կառավարման
աջակցության իրականացման համար․
Բաժնի պետն ապահովում է՝
1) Ուսումնական հաստատությունների
կառավարման և ղեկավարման ռազմավարությունների մշակման և վերապատրաստումների իրականացումը.
2) ուսումնական հաստատության զարգացման
ծրագրի կառուցվածքի, գնահատման չափանիշների և համապատասխան մեթոդական ուղեցույցների
մշակման աշխատանքների կատարումը.
3) ուսումնական հաստատության ուսումնական
պլանների նախագծերի, դրանց վերապատրաստման ծրագրերի և մոդուլների մշակման աշխատանքների
կատարումը․
4) կրթության պետական կառավարման լիազորված
մարմնի (այսուհետ՝ նախարարություն) հանձնարարականով ուսումնական հաստատությունների
կառավարմանն աջակցող մեթոդական ուղեցույցների մշակման և դրանց վերաբերյալ վերապատրաստումների
իրականացումը․
5) մանկավարժական աշխատողների աշխատանքային
պարտականությունները, նրանց մասնագիտական որակավորման բարձրացման համար պայմանների
ստեղծման մեթոդների և ռազմավարությունների մշակման աշխատանքների իրականացումը․
6) աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը
խրախուսելու և խթանելու եղանակները նկարագրող մեթոդական ուղեցույցների, աշխատանքների
կատարման մեթոդների և ռազմավարությունների մշակումը․
7) սովորողների իրավունքները և շահերը
պաշտպանելու աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցների, աշխատանքների կատարման
մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրերի և մոդուլների
մշակումը․
8) մանկավարժական խորհրդի ղեկավարման,
հաստատության ծնողական, հոգաբարձուների, աշակերտական և հաստատության կանոնադրությամբ
նախատեսված այլ խորհրդակցական մարմիններին աջակցության աշխատանքները նկարագրող մեթոդական
ուղեցույցների, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող
վերապատրաստման ծրագրերի և մոդուլների մշակումը․
9) ուսումնական հաստատության կանոնադրությամբ,
ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարման
հսկողության աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցների, աշխատանքների կատարման
մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրերի և մոդուլների
մշակումը:
2. Բաժնի պետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող
ընդհանրական պահանջները՝
1) բաժնի պետի պաշտոնն զբաղեցնողը
պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում
են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները
և «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Երեխայի իրավունքների
մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նախադպրոցական կրթության
մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության
մասին», Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության
պետական հանրակրթական ուսումնական հաստատության» պետական ոչ առևտրային կազմակերպության
օրինակելի կանոնադրությունը, Հանրակրթության պետական չափորոշիչը, հանրակրթական տարրական,
հիմնական և միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության կառավարմանը
վերաբերող նախարարության համապատասխան նորմատիվ իրավական ակտերը և այլ փաստաթղթեր:
2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև
պահանջվում է՝
1․ Բարձրագույն
կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
2․ Վերջին տասը տարվա ընթացքում
մանկավարժական, գիտամանկավարժական, մասնագիտական աշխատանքի, կրթության կառավարման
ոլորտի կամ կրթության բնագավառում առնվազն
հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ։
3․ Համակարգչային
գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint)։
4․ Առնվազն
մեկ օտար լեզվի իմացություն:
Ø Դիմումների ընդունման ժամկետն է` 14.01.2025 – 22.01.2025 թթ.:
Ø
Աշխատավարձի չափը՝ 275,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:
Մրցույթին
մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր
դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու
համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող
պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց
առկայության դեպքում),
5) այլ պետությունների
քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի
քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (lusine.stepanyan@emis.am):
Փաստաթղթերն ընդունվում են
ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն
է` 22.01․ 2025թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և
հարցազրույց ս/թ. հունվարի 27-ին` ժամը 1000-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով,
աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:
Comments
Post a Comment