«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագիրը, որի նպատակը տարրական դպրոցում սովորողների ընթերցողական որակների զարգացումն է, մշտապես ԿԶՆԱԿ հիմնադրամի ուշադրության կենտրոնում է: Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին և իրականացվում է հանրապետության 7 մարզերի ու մայրաքաղաքի ավելի քան 200 դպրոցներում:
Դպրոցների մասնագիտական թիմերը, որոնց մեջ ներգրավված են տնօրենները, տեղակալները, ԴԱԿ-երը, գրադարանավարները, տարրական կրթության մեթոդմիավորման նախագահներն ու դասվարները, ոչ միայն վերապատրաստումներ են անցել, այլև ստացել են ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից մշակված հարուստ մեթոդական նյութ՝ ձեռնարկ, բարձրաձայն ընթերցանության գնահատման ձևաթղթեր, սանդղակաշարեր, վերլուծության թղթապանակ և այլն, որոնց միջոցով կարող են հետևողական աշխատանք կազմակերպել սովորողների կարդալու կարողության զարգացման ուղղությամբ:
Կարևորելով ծրագրի ազդեցության շարունակականությունը՝ ԿԶՆԱԿ հիմնադրամը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում դպրոցների հետ, քննարկում ընթացիկ աշխատանքներն ու դրանց արդյունքները: 2025 թվականի առաջին եռամսյակը քարերը հավաքելու ժամանակն է. դպրոցների տնօրենների, մեթոդմիավորման նախագահների և ծրագրում ընդգրկված այլ մասնագետների միջոցով կկատարվի տվյալների հավաքագրում, վեր կհանվեն և կվերլուծվեն վերջին 3 տարիների ընթացքում արձանագրված արդյունքները, ըստ արձանագրված կարիքի՝ կմշակվեն մոտեցումներ դրանք բարելավելու և մյուս դպրոցներում տարածելու ուղղությամբ:
Ծրագրի համակարգողներ՝
Նաիրա Ղումաշյան
Աստղիկ Բալայան
Comments
Post a Comment