Քննարկում գործուղումից հետո

   

«Նոր չափորոշչի և ծրագրերի ներդրման արդյունքները նախադպրոցական ուսումնական հաստատություններում» հետազոտական ծրագրի շրջանակներում սույն թվականի մարտի 24-27-ը ՆՈՒՀ-երում կատարած շրջայցերը 2025թ. մայիսի 31-ին քննարկվեցին ՀՊՉ և ուսումնական ծրագրերի և հետազոտությունների բաժնի մասնագետների կողմից։
Հանդիպման ընթացքում հետազոտության բաժնի մասնագետները ներկայացրեցին Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքների նախադպրոցական ուսումնական հաստատություններում սաների դիտարկման և գնահատման գործընթացի վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները, որոնք բացահայտեցին վերապատրաստոււմների ուժեղ և թույլ կողմերը: Ներկայացվեցին նաև մանկավարժական աշխատողների հաջողության պատմությունները, բարձրաձայնվեցին նրանց մտահոգությունները։

Քննարկվեցին հետագա անելիքները, հստակեցվեց գործողությունների քայլաշարը:









Comments