ՎԵՐԱՊԱՏԱՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

2025թ․ ապրիլի 8-10-ը ԿԶՆԱԿ հիմնադրամի՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետները վերապատրաստումների արդյունավետության գնահատման նպատակով մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Արարատի, Արտաշատի և Մասիսի տարածաշրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններում։ 

Մշտադիտարկման ընթացքում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների մոտ իրականացվել են դասալսումներ և կատարվել հարցումներ՝ վերապատրաստումների արդյունավետության վերաբերյալ։  

Բաժնի մասնագետների կողմից մշակված հարցաթերթով ուսումնասիրվել է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամիի մենթորական ցանցով իրականացված վերապատրաստումների արդյունավետությունը։  

Ուսումնասիրությունների արդյունքները վերլուծվել են և ներկայացվել են առաջարկություններ՝ առանձնացնելով վերապատրաստումների արդյունավետության բարձրացման ու աշխատանքների որակի բարելավման ուղղությունները։ 


ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ





























 

Comments