Շարունակվում են ուսուցիչների մասնագիտական զարգացմանը միտված դասընթացները

 


ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակում է վերապատրաստումները ուսուցիչների մասնագիտական զարգացմանն աջակցելու նպատակով։ Մեկանարկել են «ԹԻՉ» դասալսման գործիքի կիրառման վերաբերյալ արդեն երկրորդ փուլի վերապատրաստումները, որն իրականացվում է ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետների կողմից։ Դասընթացներում ներգրավված են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի շուրջ 440 մասնակիցներ /տնօրեններ, տեղակալներ, մ/մ նախագահներ և ուսուցիչներ/։ Վերապատրաստման նպատակն է՝ ծանոթացնել մասնակիցներին դասավանդման և դասալսումների համար նախատեսված «Թիչ» նորարարական գործիքին: Գործիքի կիրառումը կօգնի արդյունավետորեն և անաչառ դիտարկելու և գնահատելու ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները:Վերապատրաստման վերջնարդյունքն է իրականացնել դասալսումներ՝ օգտագործելով «Թիչի» գործիքակազմը, որը բաղկացած է 5 մոդուլից։ Դրանք ներառում են ստուգիչ թեստեր, ձայնագրություններ, տեսահոլովակներ, գնահատման ռուբրիկներ: 

Առաջին փուլում այս դասընթացով վերապատրաստվել են  256 տնօրեններ, տեղակալներ, մ/մ նախագահներ և ուսուցիչներ։ 

 

Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին 










 

Comments