Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մենթորների և մենթորների հավակնորդների վերապատրաստման դասընթաց
2025 թվականի մարտի 12-ից մինչև մարտի 21-ը ներառյալ իրականացվեց վերապատրաստման դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատությունների մենթորների և մենթորների հավակնորդների համար: ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետների կողմից վերապատրաստվել են մենթորի և մենթորի հավակնորդների 3 խումբ։ Հաջորդիվ մենթորները նույն մոդուլով վերապատրաստելու են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 579 ՆՈՒՀ-երի մանկավարժական աշխատողներին, որտեղ 2025-2026 ուստարվա ընթացքում ներդրվելու է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը: 579 ՆՈՒՀ-ից 382-ը՝ նախակրթարան է, 197-ը՝ մանկապարտեզ և մսուր-մանկապարտեզ: Վերապատրաստումներն իրականացվել են հեռավար ձևաչափով՝ TEAMS էկետրոնային ուսուցման հարթակում: Վերապատրաստման դասընթացն անցավ ջերմ, կառուցողական մթնոլորտում:
Comments
Post a Comment