Մշտադիտարկում դպրոցում «Մշակութային բազմազանություն» ծրագրի շրջանակում


2025թ. ապրիլի 25-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական բաժնի մասնագետները մշտադիտարկում իրականացրեցին Երևանի թիվ 50 հիմնական դպրոցում։ Դպրոցը «Մշակութային բազմազանություն» ծրագրի շրջանակում կազմակերպել էր միջոցառում, որին մասնակցում էր նաև Արագածոտնի մարզի Ռյա Թազա եզդիական համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ն․ Կակոյանը և համայնքի դպրոցի սովորողները։ Միջոցառումը համագործակցային էր՝ նվիրված տարբեր ազգերի մշակութային փոխընկերության ամրապնդմանը։ Սովորողբերը ներկայացրեցին հայ և եզդի ժողովուրդների եղբայրության պատմությունը, ազգային մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները։ Նշենք, որ Ռյա Թազայի միջնակարգ դպրոցը «Մշակութային բազմազանություն» ծրագրի շրջանակում շարունակաբար հյուրընկալում է տարբեր կրթօջախների՝ ավելի քան 20 դպրոցների ուսուցիչների, սովորողների, քոլեջների և համալսարանների ուսանողների՝ ձևավորելով մշակույթների միջև կամուրջներ և խթանելով փոխադարձ հարգանքն ու բարեկամությունը։

 

                                                          Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին 











Comments