ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐՎԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԲԵՐՔԱԲԵՐԸ

 


Քանի որ տարին մշակութային է, իսկ մեր դպրոցը՝ Տավուշի մարզի Բերքաբերի միջնակարգ դպրոցը, հետևողական է եղել ԿԳՄՍ նախարարության բոլոր միջոցառումների ցանկին, այս անգամ էլ անմասն չմնացինք։ Միանալով ԿԳՄՍ նախարարության և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի կողմից կազմակերպված նախաձեռնությանը՝ մեր մասնակցությունն ունեցանք այդ կարևորագույն միջոցառմանը։ Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպեցինք դաս-քննարկում, որի շրջանակներում քննարկեցինք «Աշնան արևը» վիպակը, և առաջացավ մտահղացում նկարահանել ֆիլմից մի հատված՝ վիպակը առավել պատկերավոր և խոսուն դարձնելու համար։ 

Տավուշի մարզի Բերքաբերի միջնակարգ դպրոց 






Comments