ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ


ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից շարունակվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մշտադիտարկման գործընթացը:  

ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի նախադպրոցական մասնագետների և  մենթորների կողմից իրականացվեցին մշտադիտարկումներ Երևան քաղաքի նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը փորձարկող  հետևյալ նախադպրոցական  ուսումնական հաստատություններում՝  

  • «Երևանի թիվ 93 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ.   

  • «Երևանի թիվ 121 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ.   

  Մշտադիտարկումների նպատակն է տեղում ծանոթանալ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի փորձարկման գործընթացին, վերհանել դժվարությունները և տրամադրել մասնագիտական աջակցություն։     

ՆՈՒՀ-երում կատարվել է շրջայց: Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, դիտարկվել են կանոնակարգային պահեր,  տրամադրվել անհատական խորհրդատվություն:  

Մշտադիտարկման ավարտին կազմակերպվել է սեմինար «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ ըստ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և փորձարարական  ծրագրերի պահանջների» թեմայով:     



 

Comments