ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

Ապրիլ ամսին ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի նախադպրոցական մասնագետների և մենթորական ՆՈՒՀ-երի մենթորների կողմից իրականացվեցին մշտադիտարկումներ Արարատի մարզի նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը փորձարկող ներքոնշյալ նախադպրոցական  ուսումնական հաստատություններում՝  

  • «Արարատի Մ․ Գորգիսյանի անվան թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ.   
  • «Արտաշատի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ.   
  • «Մասիս համայնքի Մասիսի թիվ 1մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ․  

Մշտադիտարկումների նպատակն էր՝ տեղում ծանոթանալ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի փորձարկման գործընթացին, վերհանել դժվարությունները և տրամադրել մասնագիտական աջակցություն։     

Մշտադիտարկման ընթացքում դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝  խաղեր, պարապմունքներ և այլն։    

Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, տրամադրվել անհատական խորհրդատվություն և կազմակերպվել են «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոչշի պահանջներին համապատասխան» թեմայով  սեմինարներ մանկավարժական համակազմերի համար։  








Comments