Ապրիլի 21-ից համայնքներում սկսվել է «Իմ կյանքը համայնքում-7» աշակերտների փոխանակման ծրագիըը:
Մեկ շաբաթ շարունակ երեխաները սովորում են հյուրընկալած համայնքի դպրոցում, նոր ընկերներ ու բարեկամներ են ձեռք բերում, ծանոթանում են հյուրընկալող ընտանիքներում ընդունված ավանդույթներին, տեղի մշակութային կյանքին, ընկերների հետ շրջում են համայնքի տեսարժան վայրերով, իրականացնում են նախագծային աշխատանքներ։ Բարեկամանում են նաև ծրագրին մասնակցող դպրոցների տնօրենները, մանկավարժները, ծնողները և այդ բարեկամությունը շարունակվում է նաև ծրագրի ավարտից հետո։
Այս արժեքներին հաղորդակից, մասնակից լինելու հնարավորություն ունեն ՀՀ տարբեր մարզերի 28 դպրոցների 82 աշակերտներ։ Ծրագրի ավարտից հետո նրանք իրենց հետ ընտանիքներ, դպրոցներ կտանեն1 շաբաթվա ընթացքում ստացած ջերմությունը, նորովի բացահայտած հայրենիքի մի մասնիկը լինելու հպարտությունը։
Comments
Post a Comment