2025 թ․մայիսի 15-ին կկայանա «Նորարար
ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով
ուսուցչական համաժողովի մարզային փուլը։ 
Համաժողովի նպատակը մասնակիցների
փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների
ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված
փոփոխությունների շեշտադրմամբ։ 
 Համաժողովի ուղղություններն են․ նորարարական
ուսուցման մեթոդներ, թվային գործիքների  և
արհեստական բանականության օգտագործումը ուսուցման գործընթացում․   խաղային մեթոդների ներդրումը ուսուցման  գործընթացում, միջառարկայական կապեր.
նորարարական մոտեցումներ դասավանդման գործընթացում, սոցիալ- հուզական
զարգացում  ուսումնառության գործընթացում, գնահատման
նոր մոտեցումների կիրառումը ուսուցման գործընթացում, ստեղծագործական
և քննադատական մտածողության զարգացումը ուսուցման 
գործընթացում։   
Համաժողովն անցկացվելու է միաժամանակ ՀՀ 46 մենթոր
դպրոցներում։
ԿԶՆԱԿ հիմնադրամի
ուսուցիչների մասնագիտական
զարգացման բաժին


Comments
Post a Comment