Մշտադիտարկումներ Արմավիրի մարզում

ԿԶՆԱԿ հիմնադրամի հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի կողմից իրականացվեց մշտադիտարկում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Ալաշկերտ գյուղի մանկապարտեզ» և «Բամբակաշատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում։  Մշտադիտարկման նպատակն էր՝ պարզել ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի պահանջներին:    ՆՈՒՀ-երում կատարվել է շրջայց: Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, դիտարկվել են կանոնակարգային պահեր,  տրամադրվել անհատական խորհրդատվություն:  Մշտադիտարկման ավարտին կազմակերպվել է սեմինար «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ ըստ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և փորձարարական  ծրագրերի պահանջների» թեմայով:    










 

Comments