ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

2025թ. մայիսի 7-ին և 8-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի նախադպրոցական մասնագետներ Աննա Ամիրջանյանի և Անահիտ Վիրաբյանի կողմից իրականացվել են մշտադիտարկումներ Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքների նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը փորձարկող «Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ», «Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզ», «Իջևանի թիվ 8 մանկապարտեզ» և «Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում: Մշտադիտարկումների ընթացքում ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետներին ուղեկցել են Տավուշի մարզի մենթորներ Անի Իսկանդարյանը և Նաիրա Ղազումյանը:

Մշտադիտարկումների նպատակն էր՝ տեղում ծանոթանալ փորձարկման գործընթացին, վերհանել դժվարությունները և տրամադրել մասնագիտական աջակցություն։ 

Դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝ խաղեր, պարապմունքներ, զբոսանք և այլն։ Իրականացվել է շրջայց ՆՈՒՀ-երում։ Կատարվել  է փաստաթղթային ուսումնասիրություն:Մշտադիտարկման ավարտին բոլոր 4 նախադպրոցական ուսումնական հաստատություններում  կազմակերպվել են սեմինարներ մանկավարժական համակազմերի համար՝ «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին համապատասխան» թեմայով: 













 

 

 

 

Comments