«ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ԵՎ ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՌԱՎԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ


2025 թ․ մարտի 24–28-ն ընկած ժամանակահատվածում ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ և ՈՒԾ բաժնի ՀՊՉ մասնագետ Լիանա Զոհրաբյանի կողմից իրականացվել է «Առցանց ուսուցում» թեմայով հեռավար վերապատրաստման դասընթաց։ Դասընթացին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերից ներգրավված նախադպրոցական ուսումնական հաստատությունների 69 մենթոր և մենթորի հավակնորդ (տնօրեններ, մեթոդիստներ և դաստիարակներ)։ Վերապատրաստումն իրականացվել է առցանց եղանակով՝ 3 խմբով։ Դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել առցանց ուսուցման հիմնական բնորոշիչներին՝ համեմատության մեջ դնելով դրանք ավանդական ուսուցման մոդելի առանձնահատկությունների հետ։ Մասնակիցները ծանոթացել են առցանց ուսուցման տարբեր մոդելներին, դրանց գործնական կիրառման պայմաններին։ Քննարկվել են արդյունավետ առցանց դասավանդման կազմակերպման համար անհրաժեշտ հիմնարար հասկացությունները։ Խմբային վերլուծությունների և մասնագիտական քննարկումների արդյունքում դիտարկվել են սաների՝ թե՛ առցանց, թե՛ ավանդական միջավայրում դրսևորվող կարիքները։ Այդ համադրման հիման վրա ձևավորվել են պատկերացումներ ուսուցման անհատականացման կարևորության շուրջ։ Ներկայացվել են մեթոդաբանական գործիքներ և գործոններ, որոնք անհրաժեշտ են արդիական և արդյունավետ առցանց ուսումնական միջավայրի ձևավորման համար։ Դասընթացի շրջանակում անդրադարձ է կատարվել առկա ուսումնական գործընթացների թվայնացման հնարավորություններին։ Քննարկվել են մեթոդներ, որոնք նպաստում են սովորողների ներգրավվածության, մոտիվացիայի և աջակցության բարձրացմանը առցանց միջավայրում։ Մասնակիցներին տրամադրվել է «Առցանց ուսուցում» վերապատրաստման մոդուլը՝ նախատեսված ինքնուրույն ուսումնասիրման համար։ Մոդուլը ներառել է տեսական նյութ, թեմատիկ տեսաբացատրություններ և բազմակի լրացման ձևաչափով ինքնաստուգման թեստեր։

 

ԿԶՆԱԿ հիմնադրամ

ՀՊՉ և ՈՒԾ բաժին




 
 


Comments