«Մեր ներկան ու ապագան» հոբելյանական համերգ նվիրված Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 75 - ամյակին

 

Սույն թվականի հունիսի 4-ին Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տարեվերջյան հաշվետու համերգը, որը նվիրված էր դպրոցի հիմնադրման 75 - ամյակին։ Համերգը ներկայացված էր  հետաքրքիր խորագրով, այն է ՝ «Մեր ներկան և ապագան», ինչը և հպարտանալու առիթ էր ընձեռում դպրոցին՝ իր անցած հարուստ և բեղուն ուղին ներկայացնելու գործում,  և նաև պարտավորեցնող էր, քանի որ անելիքներ դեռ շատ կան։  

Հոբելյանական երեկոյին այլ բարձրաստիճան հյուրերի հետ մեկտեղ  հրավիրված էին նաև ԿԳՄՍ նախարարության Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչները՝  ի դեմս  տնօրենի ժ/պ, պ․ Արտաշես Թորոսյանի, Ուսուցիչների մասնագիտական զարգացման  բաժնի երաժշտության մասնագետ Գայանե Թադևոսյանի  և ՀՊՉ ՈՒԾ բաժնի բնագիտական առարկաների մասնագետ Կարինե  Ավետիսյանի։ Երեկոյին ներկա էր նաև դպրոցի բազում տարիների նախկին տնօրեն պ․ Ֆելիքս Մուրադյանը։   

Համերգին իրենց կատարողական բարձր արվեստով հանդես եկան դպրոցի տարբեր դասարանների և մասնագիտությունների  սաները։ Ելույթ ունեցան նաև դպրոցում գործող տարբեր խմբերը՝ փողային, ժողգործիքների ջութակահարների, կամերային և այլն: Դեռևս 1950 թվականից իր գործունեության դժվար ուղին դպրոցը հարթել է իր շնորհաշատ սաների միջոցով՝ մեր երկրին և աշխարհին տալով բազում հայտնի երաժիշտներ, կոմպոզիտորներ և երաժշտական արվեստի այլ գործիչներ։ Այսօր էլ դպրոցում իրենց կյանքի ուղին փորձում են նախանշել դպրոցի 800-ից ավելի սաները։  

Երեկոյին երախտիքի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը, որը դեռևս 2011 թվականից պատվով իրականացնում է իր առաքելությունը։ 2025 թվականին կարևորագույն ձեռքբերումներից  մեկը դպրոցի համար այն էր, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանի արվեստների և երաժշտական դպրոցների» 16-րդ մրցույթ - փառատոնում Ա․ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը զ բաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։  

Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ։  

 ԿԶՆԱԿ հիմնադրամի      ՈՒՄԶ      բաժնի            

 մասնագետ՝    Գ․ Թադևոսյան  














 


 


                                                                  


  


 

Comments