Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում «Բնագիտություն 9» քննության իրականացումն ինտեգրված նախագծի միջոցով
Արդեն 2 տարի է, ինչ Տավուշի մարզում ՀՀ ԿԳՍՄ նախարարի հրամանով իրականացվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 9–րդ դասարանի «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայի ավարտական քննությունը ուսումնական նախագծի միջոցով։ Քննական գործընթացին իր խորհրդատվությամբ և մասնակցությամբ աջակցել է ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետ Կարինե Ավետիսյանը։
Նշենք, որ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2025 թվականի փետրվարի 17-ի՝ N 06–Լ հրամանով հաստատված ժամանակացույցի՝ առաջարկվող քննական նախագծերի թեմաների ամբողջական ցանկը՝ թվով 50-ը, նախապես մշակվել է ԿԶՆԱԿ-ի մասնագետի և փորձագետների կողմից և տեղադրվել է կայքում։
Քննական նախագծերի պաշտպանություններն իրականացվել են մայիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածում։
Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են մի շարք հարցեր։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի մի խումբ տնօրենների, նախագծերն իրականացնող ուսուցիչների, աշակերտների և մարզպետարանի աշխատակցի հետ։
Նշենք, որ ընդհանուր առմամբ քննական նախագիծ իրականացրել են Տավուշի մարզի 44 դպրոց։ Ներկայացվել է 105 նախագիծ։
ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ ՈՒԾ բաժնի
ԲՏՃՄ առարկայական մասնագետ՝ Կ․Ավետիսյան
Comments
Post a Comment