Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում «Բնագիտություն 9» քննության իրականացումն ինտեգրված նախագծի միջոցով

  

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի՝ Տավուշի մարզի  Դիլիջանի տարածաշրջանի որոշ դպրոցներում մայիս 26-31-ի ընթացքում ևս իրականացվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների 9–րդ դասարանի «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայի ավարտական քննությունը՝ ուսումնական նախագծի միջոցով։   

    Քննական նախագծերի թեմաները՝ թվով 50-ը, նախապես առաջարկվել  են ԿԶՆԱԿ-ի կողմից և տեղադրվել կայքում։ Նախագծերի իրականացման  համար ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել էր Տավուշի մարզի քննական հանձնաժողովը, որը  և տարբեր դպրոցներից ներկայացված քննական նախագծերի պլաններն ուսումնասիրելուց, հարկ եղած դեպքում՝ նաև լրամշակում կատարելուց հետո տարածաշրջանի պատասխանատուի ստորագրմամբ երաշխավորեց իրականացման։ Նախագծերն իրականացվեցին ապրիլ - մայիս ժամանակահատվածում։  

  • Ո՞րն է նախագծային աշխատանքի առավելությունները, քննական թեստի նկատմամբ։  
  • Որքանո՞վ է նախագիծը նպաստում սովորողների քննական մտածողության զարգացմանը։ 
  • Ինչպիսի՞ հմտություններ և կարողունակություններ է ձեռք բերում երեխան։ 
  • Հետագայում ինչպե՞ս կօգտվեն աշակերտներն իրենց կատարած հետազոտությունների արդյունքներից  ․․․
Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Տավուշի մարզի Դիլիջանի  տարածաշրջանի մի խումբ տնօրենների, նախագծերն իրականացնող ուսուցիչների, աշակերտների և մարզպետարանի աշխատակցի հետ։ 

 

ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ ՈՒԾ բաժնի

ԲՏՃՄ առարկայական մասնագետ՝  

                                            ԿԱվետիսյան 

 

 




Comments