Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում «Բնագիտություն 9» քննության իրականացումն ինտեգրված նախագծի միջոցով
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի որոշ դպրոցներում մայիս 26-31-ի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ իրականացվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների 9–րդ դասարանի «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայի ավարտական քննությունը՝ ուսումնական նախագծի միջոցով։
Պետք է նշել, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի Բերդի տարածաշրջանից առավել շատ դպրոցներ էին ընտրել քննական նախագծերը։ Քննական նախագծերի թեմաները ընտրված էին ԿԶՆԱԿ-ի կայքում տեղադրված ցանկից։ Նախագծերի իրականացման համար ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել էր Տավուշի մարզի քննական հանձնաժողով, որը և տարբեր դպրոցներից ներկայացված քննական նախագծերի պլաններն ուսումնասիրելուց, հարկ եղած դեպքում նաև լրամշակում կատարելուց հետո տարածաշրջանի պատասխանատուի ստորագրմամբ, երաշխավորեց իրականացման։ Նախագծերն իրականացվեցին ապրիլ - մայիս ժամանակահատվածում։
- Քննական թեստի նկատմամբ ո՞րն է նախագծային աշխատանքի առավելությունները,
- Սովորողների ինչպիսի՞ հմտություններ են զարգանում նախագիծը իրականացնելիս,
- Արդյո՞ք հետագայում աշակերտները դրանք կկիրառեն իրենց կյանքում․․․․
Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մի խումբ տնօրենների, նախագծերն իրականացնող ուսուցիչների, աշակերտների և մարզպետարանի աշխատակցի հետ։
ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ ՈՒԾ բաժնի
ԲՏՃՄ առարկայական մասնագետ՝
Կ․Ավետիսյան
Comments
Post a Comment