Տնօրենի դերը ուսումնադաստիրակչական աշխատանքների տարեկան պլանավորման գործընթացում

Տնօրենի դերը ուսումնադաստիրակչական աշխատանքների տարեկան պլանավորման գործընթացում

Դպրոցի զարգացման և կայուն առաջընթացի հիմքում դրված է կառավարման արդյունավետությունը։ Այս համատեքստում դպրոցի տնօրենի պլանավորման կարողությունները առանցքային նշանակություն ունեն։ Տնօրենը պետք է կարողանա ոչ միայն ձևակերպել դպրոցի երկարաժամկետ ռազմավարական զարգացման ուղղությունները, այլև ապահովել այդ ուղղությունների հետևողական և համակարգված իրականացումը՝ ուսումնական հինգ տարիների ընթացքում։

Հատուկ ուշադրություն պետք է դարձվի նրան, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա ուսումնադաստիրակչական աշխատանքների տարեկան պլանը չմշակվի որպես ձևական փաստաթուղթ, այլ իրականում ծառայի որպես գործնական ուղեցույց դպրոցի ամբողջ կոլեկտիվի համար։ Տարեկան պլանում անհրաժեշտ է հստակ արտացոլել դպրոցի զարգացման ծրագրում նախատեսված գործողությունների այդ տարվա բաժինը՝ համապատասխանեցնելով այն դպրոցի ռեսուրսներին, հնարավորություններին և համայնքի ակնկալիքներին։

Միևնույն ժամանակ, հանրակրթության պետական չափորոշչի ներդրումն ու արդյունավետ իրականացումը պետք է տեղ գտնեն տարեկան պլանի առանցքային ուղղություններում։ Չափորոշչի պահանջների կյանքի կոչումը ենթադրում է համակարգված աշխատանքներ՝ թե՛ մանկավարժական կազմի կարողությունների զարգացման, թե՛ ուսումնական ծրագրերի և մեթոդների արդիականացման ուղղությամբ։

Տարեկան պլանավորման գործընթացում կարևոր է ապահովել՝

  • ռազմավարական ծրագրի քայլային իրականացման տրամաբանությունը,
  • փոփոխությունների ներդրման համակարգվածությունը,
  • գնահատման մեխանիզմների կիրառումը և
  • ուսումնական գործընթացի վերահսկելիությունը։

Եզրափակելով՝ տնօրենի կառավարման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրա պլանավորման հմտություններով։ Ուստի կրթական ղեկավարները պետք է պլանավորումը դիտարկեն որպես ռազմավարական գործիք՝ ուղղված ոչ միայն ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը, այլ նաև դպրոցի որակական փոփոխություններին և շարունակական զարգացմանը։

Հունիս ամսվանից սկսած ԿԶՆԱԿ-ի փորձագետները օգնելու են դպրոցների տնօրեններին մշակել դպրոցի ՈՒԴԱՏՊ-ը։ Պլանը մշակելու համար ԿԶՆԱԿ-ի մասնագետները մշակել են ՈՒԴԱՏՊ-ի կառուցվածքը և մշակել են օրինակելի նմուշ։ ՈՒԴԱՏՊ-ի բոլոր գործողություններին համապատասխան ԿԶՆԱԿ-ը օգոստոս ամսին կազմակերպելու է վերապատրաստողների վերապատրաստում այնպես, որ դրանց մասնակցած ուսուցիչները կարողանան սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին նման սեմիանրներ կազմակերպել իրենց դպրոցներում։ Հոկտեմբեր ամսին կազմակերպելու են վերապատրաստողների վերապատրաստում այն թեմաներով, որոնք առնչվում են նոյեմբեր և դեկտեմբերի ամիսների աշխատանքներին։ Նման ձևով աշխատելու ենք նաև երկրորդ կիսամյակում։

Շատ կարևոր է, որ դպրոցները այդ վերապատրաստումներին մասնակից դարձնեն ոչ թե նույն ուսուցիչներին, այլ հնարավորինս շատ ուսուցիչներ։ Նրանք առաջին և երկրորդ կիսամյակաների ընթացքում կիրականացնեն սեմինարներ իրենց դպրոցներում ավելի քան մեկ անգամա, կլինեն մենթորներ դպրոցի այն ուսուցիչների համար, ովքեր իրականացման ընթացքում կունենան դժվարություններ։

ԿԶՆԱԿ-ի և ԿՏԱԿ-ի համագործակցությամբ ԴԿՏ համակարգում (emis) ստեղծվել է ՈՒԴԱՏՊ-ի ներմուծման և վարման էլեկտրոնային համակարգ, որը էականորեն կպարզեցնի ՈՒԴԱՏՊ-ի կատարումը։ Ավանդաբար նման փոփոխությունների նկատմամբ թղթաբանության ավելացման դժգոհություննրը կանխելու համար նշում եմ, որ ՈՒԴԱՏՊ-ի կատարողականը արձանադրվում է մեթոդմիավորումների և մանկավարժական խորհուրդների արձանագրություններում և լրացուցիչ արձանագրություններ չեն նախատեսվում։

 

Comments