Մայիսի 31-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ուսուցչական 4-րդ համաժողովը՝ «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով, ոըը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և արվեստի նախարարության և «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) համագործակցությամբ։
Համաժողովի հիմնական նպատակն էր հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձի տարածումը, ուսուցչական համայնքի մտավոր ներուժի համախմբումը բարեփոխումների գործընթացում և ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման խթանումը։
Միջոցառմանը բացման խոսքում մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։
Համաժողովի պլենար նիստին ելույթ ունեցավ ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը՝ ներկայացնելով հիմնադրամի կողմից կրթության ոլորտում իրականացված և նախատեսված աշխատանքները, որոնք միտված են հանարակրթության բարելավմանը, ոլորտի շարունակական բարեփոխումներին։ Նա նշեց, որ ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծմանը միտված ծրագրերը, դասընթացները, որոնք իրականացվում են ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից։ «Հիմնադրամը պատարաստ է աջակցել դպրոցներին ամեն օր դեպի լավը փոխվելու, ավելի մրցունակ ու նորարար դառնալու ճանապարհին»,- իր խոսքում ընդգծեց Ա.Թորոսյանը։
Համաժողովի շրջանակում անցկացվեցին թեմատիկ պանելային քննարկումներ և աշխատարաններ, որոնք ընդգրկում էին հետևյալ ուղղությունները՝
- «Նորարարական ուսուցման մեթոդներ»,
- «Թվային գործիքների և արհեստական բանականության օգտագործումը ուսուցման գործընթացում»,
- «Խաղային մեթոդների ներդրումը ուսուցման գործընթացում»,
- «Միջառարկայական կապեր. նորարարական մոտեցումներ դասավանդման գործընթացում»,
- «Սոցիալ հուզական զարգացում ուսումնառության գործընթացում»,
- «Գնահատման նոր մոտեցումների կիրառումը ուսուցման գործընթացում»,
- «Ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացումը ուսուցման գործընթացում»։











































Comments
Post a Comment