26.05.2025թ․ ԿԶՆԱԿ հիմնադրամի հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի նախադպրոցական մասնագետների կողմից իրականացվեց մշտադիտարկում Կոտայքի մարզի «Հրազդանի թիվ 12 ՆՈՒՀ» և «Հրազդանի թիվ 15 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ներում։
Մշտադիտարկումների նպատակն էր՝ պարզել ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի պահանջներին:
Դիտարկել ենք կանոնակարգային տարբեր պահեր՝ խաղեր, զբոսանք, պարապմունքներ և այլն։
Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, տրամադրվել անհատական խորհրդատվություն և կազմակերպվել է սեմինար մանկավարժական համակազմի համար՝ «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին համապատասխան»։
Comments
Post a Comment