Հարցազրույց Արմավիրի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստման աշխատանքների մասին «Ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան» թեմայով
Սույն թվականի հունիսի 8-ից ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետների կողմից մեկնարկեց և այս պահին ընթանում է հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստումները։ Վերապատրաստումներին մասնակցում է 1305 տնօրեն։ Վերապատրաստման դասընթացի թեման «Ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան»-ն է։ ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետների կողմից յուրաքանչյուր դպրոցի տնօրենին տրամադրվում է մեթոդական աջակցություն՝ ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի (ՈՒԴԱՏՊ) մշակմանն ուղղված աշխատանքների ճիշտ պլանավորման համար՝ հիմք ընդունելով վերապատրաստման ընթացքում մասնակից տվյալ հանրակրթական դպրոցի տնօրենի կողմից մշակված 2025-2026 ուսումնական տարվա ուսումնական պլանի նախագիծը։ ԴԿՏ համակարգում նախատեսվող յուրաքանչյուր դպրոցի ՈՒԴԱՏՊ-ի ներբեռնման միասնական մոտեցման համար մշակվել է համապատասխան ձևաչափ։
Դասընթացի մասնակից տնօրեններին տրամադրվել են ՈՒԴԱՏՊ-ի մշակման միասնական ձևաչափին հարմարեցված ուսումնական նյութեր։ Վերապատրաստումներն իրականացվում են ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում միաժամանակ՝ 53 խմբում՝ հեռավար ձևաչափով: Վերապատրաստման դասընթացի տևողությունը 32-ժամ է։ Վերապատրաստումից հետո ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից մշակվելու են դպրոցների տարեկան պլանով նախատեսված սեմիանրների թեմաներին համապատասխան վերապատրաստողների վերապատրաստումներ դպրոցների այն ուսուցիչների համար, ովքեր հետագայում այդ սեմիանրները կվարեն իրենց դպրոցներում։ ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից մշակվելու են դպրոցների տարեկան պլաններով նախատեսված ներդպրոցական վերահսկողության աշխատանքները կատարելու ուղեցույցները, որտեղ քայլ-առ-քայլ ներկայացվելու են ՆԴՎ իրականացման ընթացքը։ Նշենք, որ Արմավիրի մարզից վերապատրաստմանը մասնակցում են 112 տնօրեն։ Ստորև ներկայացնում ենք Արմավիրի մարզի մի քանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հարցազրույցից մի փոքր հատված։
Հանրակրթական ուսումնական
հաստատությունների կառավարման
աջակցության բաժին
Comments
Post a Comment