ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ




Ֆրանսերենի հարգելի՛ ուսուցիչներ,

Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության (L`OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնից (CREFECO) աշխատանքային ձևաչափով ստացվել է տեղեկություն՝ «Ֆրանսերենի որպես օտար լեզվի դասավանդման ներածություն ֆրանկոֆոն տեսանկյունից» խորագրով զանգվածային բաց առցանց դասընթացի (MOOC)՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Ժնևի համալսարանի համատեղ նախաձեռնության

վերաբերյալ: Այս առցանց անվճար ուսուցումն արդեն իսկ ներգրավել է ավելի քան հազար գրանցում իր մեկնարկից ի վեր աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, որի նպատակն է աջակցել և զինել ֆրանսերենի ուսուցիչներին ամբողջ աշխարհում: Անվճար հասանելի այս MOOC-ը առաջարկում է համապարփակ և ներառական ուսուցում, որը հիմնված է ֆրանկոֆոն համատեքստերի բազմազանության վրա: Այն համախմբում է ֆրանսերենի որպես օտար լեզվի դասավանդման (FLE/S) վերաբերյալ գիտելիքները՝

միաժամանակ խրախուսելով քննադատական մտածողությունը և բազմաթիվ կրթական իրողությունների հաշվառումը: Ծրագրի ավարտին մասնակիցներին կշնորհվի ավարտական պաշտոնական վկայական:

Ծրագիրը կառուցված է հինգ մոդուլների շուրջ

(https://www.unige.ch/lettres/elcf/download_file/view/490/394)

Գրանցվելու և առավել մանրամասն իմանալու համար՝ անցնել հղումով՝

https://www.unige.ch/lettres/elcf/service-a-la-cite/mooc-oif:


Comments