Հարցազրույց Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստման աշխատանքների մասին «Ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան» թեմայով
Դասընթացի մասնակից տնօրեններին տրամադրվել են ՈՒԴԱՏՊ-ի մշակման միասնական ձևաչափին հարմարեցված ուսումնական նյութեր։ Վերապատրաստումներն իրականացվում են ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում միաժամանակ՝ 53 խմբում՝ հեռավար ձևաչափով: Վերապատրաստման դասընթացի տևողությունը 32-ժամ է։ Վերապատրաստումից հետո ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից մշակվելու են դպրոցների տարեկան պլանով նախատեսված սեմիանրների թեմաներին համապատասխան վերապատրաստողների վերապատրաստումներ դպրոցների այն ուսուցիչների համար, ովքեր հետագայում այդ սեմիանրները կվարեն իրենց դպրոցներում։ ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից մշակվելու են դպրոցների տարեկան պլաններով նախատեսված ներդպրոցական վերահսկողության աշխատանքները կատարելու ուղեցույցները, որտեղ քայլ-առ-քայլ ներկայացվելու են ՆԴՎ իրականացման ընթացքը։ Նշենք, որ Սյունիքի մարզից վերապատրաստմանը մասնակցում են 111 տնօրեն։ Ստորև ներկայացնում ենք Սյունիքի մարզի մի քանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հարցազրույցից մի փոքր հատված։
Հանրակրթական ուսումնական
հաստատությունների կառավարման
աջակցության բաժին
Comments
Post a Comment