Հունիսի 27-ին Հայաստանում ֆրանսիայի դեսպանատանը Հայաստանի ֆրանսերենի ուսուցիչների ազգային վերապատրաստման առաջին դասընթացի կապակցությամբ տեղի ունեցավ հանդիպում։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Նորին Գերազանցություն պարոն Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թ․Սարգսյանը, արտաքին կապերի վարչության պետ Ա․Պապոյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա․Թորոսյանը, ծրագրի պատասխանատուները, ֆրանսիացի և տեղացի փորձագետները և վերապատրաստողները։ Նրանք իրենց խոսքում շեշտադրեցին ֆրանսերենի ուսուցման կարևորությունը ՀՀ դպրոցներում և «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի դերը ֆրանսերենի ոսուցիչների մասնագիտական հմտությունների զարգացման գործում։
Հաջողությամբ ավարտվեց ծրագրի առաջին փուլը, որի համար ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենը և ծրագրի պատասխանատուն շնորհակալություն հայտնեցին դասընթացավարներին պատշաճ որակով դասընթացներ իրականացնելու համար և ԿԶՆԱԿ հիմնադրամին գործընթացը մշտադիտարկելու և առաջացած խնդիրներին լուծում տալու նպատակով, ինչպես նաև այն դպրոցների տնօրեններին, որտեղ իրականացվում էին առկա ձևաչափով դասընթացները։
Ծրագիրը միտված է Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչ-վերապատրաստողների ազգային ցանցի ձևավորմանն ու մասնագիտական կարողությունների հզորացմանը: Ծրագիրը նպատակ ունի աջակցելու ֆրանսերենի նոր ուսումնական ծրագրերի ներդրմանն ու դասավանդման որակի շարունակական բարձրացմանը։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին
Comments
Post a Comment