ԿԳՄՍ նախարարի 1249-Ա/2, 30.05.2025 թ․ հրամանով որպես ուսումնական նյութ է հաստատվել ՀՊՉ և ուսումնական ծրագրերի բաժնի մի շարք մասնագետների կողմից մշակված «Ծնողավարություն» ձեռնարկը։
Բոլորին շատ պարզ է այսօր, որ դպրոցի արդյունավետ աշխատանքի գործում մեծ է դպրոց-ծնող կապի ապահովումը։ Ոչ մի դպրոց չի կարող լավ աշխատել, եթե ծնողներն ու ուսուցիչները ներդաշնակ համագործակցությամբ չաշխատեն՝ հիմքում ունենալով երեխայի կարիքը։
Դպրոցներն արդեն հստակ պատկերացնում են, որ ծնողները լիովին իրավունք ունեն իրազեկված լինելու, թե ինչ է կատարվում իրենց երեխաների հետ դպրոցում։ Ուսուցիչները պարտավոր են կիսվել այդ տեղեկատվությունը առանց կանխակալ դատողությունների… Նման շփումը, որը բխում է երեխայի շահերից, հնարավոր չէ առանց ծնողի և ուսուցչի փոխադարձ վստահության։
Իսկ տան և դպրոցի միջև ավելի կայուն կամուրջներ կառուցելու համար մշտական ջանքեր են պահանջվում՝ ամեն տարի նորոգվող նոր հարաբերություններով: Ծնող-դպրոց համագործակցությունը պետք է պարբերաբար սնուցվի, իսկ ուսուցիչներն այս գործում առաջին գծում են։
Ձեռնարկում կարմիր գծի պես շեշտադրվում է այն մոտեցումը, որ ծնող-ուսուցիչ հարաբերությունները չպետք է կառուցվեն «մենք-նրանք» կեցվածքով: Այդպիսի մոտեցման դեպքում գործում է «մեղադրող կողմ»-ի գործելաոճը։ Նման դեպքում ուսուցիչներն ու ծողները փոխադարձաբար միմյանց են մեղադրում երեխայի մոտ նկատված խնդիրների համար, փոխադարձաբար զգուշանում են աշակերտի մտահոգությունները միմյանց հետ կիսելու հարցում, զբաղված են առանձին-առանձին դժգոհելով: Սա ոչ մի տեղ չտանող ճանապահ է, որից պետք է հրաժարվել և «մենք-նրանք»-ի մտածելակերպը փոխարինել «մենք»-ով, որը ծնողների և դպրոցի միջև կամուրջներ կկառուցի:
Ձեռնարկը նրա մասին է, որ նույն ուղղությամբ, այս դեպքում՝ երեխային նայող դպրոցի ու ծնողի համագործակցությունից է կախված երեխայի ֆիզիկական, սոցիալական, հոգևոր համաչափ զարգացումը։ Այս դեպքում բոլոր քայլերը կունենան նույն կարգախոսը՝ ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՅԻ։
Հեղինակային խումբ
Comments
Post a Comment