Մայիսի 14-ին և 15-ին «Նոր չափորոշչի և ծրագրերի ներդրման արդյունքները նախադպրոցական հաստատություններում» ծրագրի շրջանակում ԿԶՆԱԿ հիմնադրամի Հետազոտությունների բաժինը դիտարկում է իրականացրել Երևան քաղաքի թիվ 129, թիվ 16, թիվ 32, թիվ 162, թիվ 5, թիվ 93, թիվ 98, թիվ 66 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնք գնահատման նոր համակարգին անցել են 2022-2023-ից և մայիսի 29- 30-ին՝ թիվ 126, թիվ 146, թիվ 26, թիվ 155, թիվ 90, թիվ 13, թիվ 25, թիվ 46 նախադպրոցական հաստատություններում, որոնք նոր համակարգին անցել են 2023-2024 տարվանից։
Նույն ծրագրի շրջանակում մայիսի 26-ին մշտադիտարկում է իրականացվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 12 և թիվ 15 ՆՈՒՀ-երում՝ 3 տարի առաջ ներդրված գնահատման նոր համակարգի փոփոխության ընթացքի և կիրառության դիտարկումը: Այցի ընթացքում դիտարկվել են ուսումնական պարապմունքներ, կիրառվել է զրույցի մեթոդը՝ պարզելու համար դաստիարակների վերաբերմունքը, իմացությունը և գնահատման նոր համակարգի կիրառման արդյունավետությունը։ Այնուհետև ՆՈՒՀ-երի մանկավարժները լրացրել են հարցաթերթ՝ հետազոտության արդյունքների համակողմանի վերլուծության նպատակով։
ԿԶՆԱԿ հիմնադրամ
Հետազոտությունների բաժին


Comments
Post a Comment