Հունիսի 25-ին Տավուշում 9-րդ դասարանի սովորողները Գրականություն և Պատմություն առարկաներից միասնական էսսեի քննություն էին հանձնում։ ԿԶՆԱԿ-ի աշխատակիցները այցելեցին Դիլիջանի և Իջևանի մի շարք դպրոցներ, ներկա գտնվեցին քննության և գրավորների ստուգման ընթացքին։
Ուրախալի էր, որ սովորողները հիմնականում կարողացել էին իրենց ուժերի չափով համադրել պատմության և գրականության հատվածները և ԶԱՐԳԱՑՈՒՄ խաչվող հասկացության ներքո կատարել տեքստերի վերլուծություն։ Հետաքրքիր էր նրանց պատկերացումները ապագայի դպրոցի վերաբերյալ։ Ուսուցիչների կարծիքով աշակերտները գոհ էին քննության այս ձևաչափից, քանի որ ազատորեն արտահայտում էին իրենց կարծիքը։ Երևաց, որ դպրոցներում բավականին մեծ աշխատանք էր տարվել էսսե գրելու կարողություններ ձևավորելու գործում։
Փաստեցինք, որ սովորողները կարողացել էին պահպանել էսսեի ձևաչափը, շարունակելու են աշխատել վերլուծական հմտություններ զարգացնելու ուղղությամբ։
Comments
Post a Comment