ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակում է վերապատրաստումները ուսուցիչների մասնագիտական զարգացմանն աջակցելու նպատակով։ Հունիսի 4-ից մեկանարկել է «Ծնողավարություն» թեմայով դասընթացը։ Այն իրականացվում է 18 մենթորների կողմից 86 մենթոր դպրոցների միջոցով։ Դասընթացում ներգրավված են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի շուրջ 2000 մասնակից /դասղեկներ, դասվարներ/։ Դասավանդան և ուսումնառության գործընթացում սովորողների հաջողության համար շատ կարևոր են ծնող-ուսուցիչ հարաբերությունները։ Ծնող-ուսուցիչ կապը դրական է ազդում սովորողի պատճառաբանության վրա։ Իսկ հաղորդակցության կարողությունը հաջող հարաբերությունների նախապայմաններից է։
Շատ կարևոր է իմանալ, թե ի՞նչ նշանակություն ունեն ծնող-ուսուցիչ հարաբերությունները սովորողների ակադեմիական առաջադիմության գործում, ի՞նչ ռազմավարություններ պետք է կիրառի ուսուցիչը ծնողների հետ համագործակցային հարաբերությունների հաստատման համար հանուն սովորողի հաջողության, ի՞նչ պարտավորություններ ունեն ծնողները ուսումնական գործընթացին մասնակցելիս և ի՞նչ նշանակություն ունի ծնողի ընդգրկվածությունը ուսումնական գործընթացում։
Դասընթացը կնպաստի ուսուցիչների՝ ծնողավարման գործընթացում հմտությունների ձեռքբերմանը։
Գործընթացը մշտադիտարկվում է ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի կողմից։
Comments
Post a Comment