ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցը (ASPnet) միավորում է ավելի քան 12.000 դպրոցներ աշխարհի 182 երկրներում՝ սովորողների մասնակցությամբ աշխարհում կայուն խաղաղություն կառուցելու ընդհանուր նպատակով:
Ցանցը գործում է միջազգային և ազգային մակարդակներում հստակ առաջնահերթություններով՝ կրթություն հանուն կայուն զարգացման, գլոբալ քաղաքացիության կրթություն, միջմշակութային հաղորդակցում և այլն:
Ասոցացված դպրոցները հանդես են գալիս որպես կրթության որակի, նորարարության և փոխակերպման գաղափարների իրականացնողներ և տարածողներ:ԵՍ-ի ասոցացվդպրոցների ցանցը
Հայաստանը միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցին 2011 թվականին: Այսօր այս ցանցում ընդգրկված են 49 հանրակրթական դպրոցներ ՀՀ մարզերից և Երևանից:
Հունիսի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը կազմակերպել էր «Ուսուցում և նորարարություն՝ ASPnet-ի հետ» խորագրով վերբինար, որի նպատակն էր ազգային համակարգողներին, ասոցացված դպրոցների մանկավարժներին տրամադրել տեղեկատվություն՝ կազմակերպության հետագա անելիքների, ծրագրերի մասին։
Վեբինարի բանախոսները նշում էին այս ցանցում ընդգրկված հաստատությունների կրթական համագործակցության հնարավորությունների և միաժամանակ պատասխանատվության մասին։ Կարևորվեց այն հանգամանքը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցին և «Ուսուցում և նորարարություն» նախաձեռնությանը միանալը դպրոցների համար մեծ պատասխանատվություն է, որը հնարավորություն է տալիս․
- դառնալու համաշխարհային կրթական համայնքի լիիրավ անդամ,
- խթանելու աշակերտների մոտիվացիան՝ ներգրավելով նրանց միջազգային հետաքրքիր նախագծերի իրականացման գործընթացում,
- երիտասարդներին պատրաստելու՝ հմտորեն կողմնորոշվելու արագ փոփոխվող և փոխկապակցված աշխարհում,
- բարելավելու ուսուցիչների մասնագիտական կարողությունները՝ միջազգային փորձի փոխանակման միջոցով։
Միաժամանակ նշվեց, որ այս հնարավորությունները պահանջում են նաև հստակ պայմանների և չափանիշների պահպանում։ ASPnet-ին անդամակցած դպրոցները պարտավոր են ցանցում մնալու համար ամեն տարի կատարել հետևյալ քայլերը՝ ակտիվ մասնակցությունն ապահովելու համար․
🔹 Նախագծերի իրականացում․ տարվա ընթացքում մասնակցություն առնվազն մեկ ազգային և մեկ միջազգային կրթական նախագծի։
🔹 ՄԱԿ-ի միջազգային օրերի կազմակերպում։ Դպրոցներում նշել ՄԱԿ-ի առնվազն երկու միջազգային օր՝ ցանկացած ձևաչափով։
ASPnet-ին անդամակցելը դպրոցին հնարավորություն է ընձեռում հանդես գալ որպես առաջադեմ, բաց և համաշխարհային արժեքներին նվիրված կրթական հաստատություն, ապահովել սովորողների և մանկավարժների մասնակցությունը բազմաթիվ հետաքրքիր միջազգային նախաձեռնություններում, խթանում է մասնագիտական զարգացումը, օտար լեզվով հաղորդակցվելու հմտությունները, ճանապարհ է դեպի կրթության որակի շարունակական բարելավում։
Նարինե Մնացականյան
Ուսուցիչների մասնագիտական
զարգացման բաժնի մասնագետ
Comments
Post a Comment