Նշելով Երեխաների համաշխարհային օրը՝ նպատակ ունենք օգնել երեխաներին հասկանալ իրենց իրավունքներն ու պարտականությունները ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ աշխարհում։
Առցանց գտնվելը. Մատչելիություն և Ներառականություն
Յուրաքանչյուր երեխա ունի ինտերնետին հասանելիության իրավունք՝ անկախ սեռից, ռասայից, ազգությունից, կրոնից, սոցիալական ծագումից կամ առողջական վիճակից։ Մեծահասակների պարտքն է աջակցել երեխաներին, որպեսզի նրանք կարողանան լիարժեք օգտվել այս իրավունքից՝ ապահով և պատասխանատու ձևով։
Երեխայի ծնողը կարող է
Սովորեցնել երեխաներին վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես իրենք կցանկանային, որ իրենց վերաբերվեին՝ բարությամբ և հարգանքով։
Ուսուցում և Ստեղծագործություն
Երեխաներն ունեն իրավունք տարբեր մեդիա ձևաչափերով (տեքստ, պատկեր, ձայն և այլն) սովորելու խելամտորեն օգտագործել թվային գործիքները՝ տեղեկատվություն գտնելու, բովանդակությանը հասանելիություն ստանալու, ուրիշների հետ շփվելու և գաղափարներ փոխանակելու նպատակով։
Երեխայի ծնողը կարող է
Ցույց տալ երեխաներին, թե ինչպես որոնել տեղեկություններ՝ օգտագործելով իրենց տարիքին և կարողություններին հարմար հարթակներ։
Սովորեցնել նրանց քուքիների (cookies) մասին, որպեսզի նրանք ավելի լավ վերահսկողություն ունենան իրենց ներկայացվող բովանդակության նկատմամբ։
Մեդիա և տեղեկատվական գրագիտություն
Բոլոր երեխաները պետք է ունենան հավասար հնարավորություններ՝ սովորել ինչպես ստեղծագործել և կիրառել իրենց ստեղծագործական ունակությունները։
Երեխայի ծնողը կարող է
Ցույց տալ երեխաներին ինչպես ստեղծագործաբար օգտագործել ինտերնետը, հրապարակել տեքստեր և պատկերներ իրենց տարիքին համապատասխան ինտերնետային հարթակներում և պատշաճ կերպով շփվել ուրիշների հետ՝ հարգելով նրանց անձնական տվյալներն ու գաղտնիությունը։
Օնլայն բարեկեցություն
Էթիկա և կարեկցանք
Ֆիզիկական և հոգեկան առողջական խնդիրներ ունեցող երեխաներն ունեն նույն իրավունքները, ինչ մյուս երեխաները, ներառյալ՝ արժանապատվության, ինքնուրույն ապրելու, ինչպես նաև առցանց և առկա խմբերին լիարժեք և ակտիվ մասնակցության իրավունքները։
Երեխայի ծնողը կարող է
Մշակել երեխաների մեջ բազմազանության հանդեպ հանդուրժողականություն
Նրանց հետ առցանց գտնել օժանդակ տեխնոլոգիաների և հավելվածների օրինակներ, որոնք օգնում են երեխաներին հաղթահարել առողջական խնդիրները և բարելավել նրանց կյանքի որակը։
Առողջություն և բարեկեցություն
Երեխաներն ունեն իրավունք՝ պաշտպանված լինելու ֆիզիկական և հոգեկան բռնության ու վատ վերաբերմունքի բոլոր ձևերից, ինչպես նաև ցանկացած շահագործումից, որը կարող է վտանգել իրենց առողջությունը կամ բարեկեցությունը։
Երեխայի ծնողը կարող է
իր երեխաների հետ վստահության հարաբերություններ զարգացնել, խրախուսել նրանց դիմել իրեն, երբ որևէ բան այնպես չլինի։ Իմանալով, որ դուք միշտ իրենց կողքին եք, նրանք կկարողանան հաղթահարել դժվար պահերը, օրինակ՝ բուլինգի հետևանքները։
Էլեկտրոնային ներկայություն և հաղորդակցություն
Երեխաներն ունեն իրավունք՝ պաշտպանված լինելու իրենց բարեկեցության և հեղինակության դեմ ուղղված ցանկացած հարձակումից։
Երեխայի ծնողը կարող է
Զրուցել երեխաների հետ ինտերնետում պատշաճ և պատասխանատու վարք դրսևորելու մասին՝ հիշեցնելով, որ լավ վարքի նույն կանոնները գործում են ինչպես առցանց, այնպես էլ իրական կյանքում։
Բացատրել, որ այն ամենը, ինչ անում են առցանց, թողնում է թվային հետք, որը օգնում է ձևավորել իրենց հեղինակությունը և հնարավոր է նաև ապագան։
Առցանց իրավունքներ
Ակտիվ մասնակցություն
Երեխաներն ունեն իրավունք՝ ազատ արտահայտելու իրենց կարծիքները և ակտիվ մասնակցելու բազմազան խմբերում։
Երեխայի ծնողը կարող է
իր երեխաների հետ իրենց սիրելի թեմաների շուրջ զրուցելով նրանց հնարավորություն տալ զարգացնելու սեփական կարծիքն արտահայտելու, ուրիշներին լսելու և փոխզիջումային լուծումներ գտնելու հմտությունները։
Գրանցել նրանց այնպիսի գործունեություններում, որոնք կընդլայնեն նրանց հետաքրքրությունների շրջանակը։
Իրավունքներ և պարտականություններ
Երեխաները օգնության կարիք ունեն՝ հասկանալու իրենց իրավունքները և դրանց ուղեկցող պարտականությունները՝ ինչպես իրական, այնպես էլ թվային միջավայրում։
Երեխայի ծնողը կարող է
Սովորեցնել երեխաներին ինչպես արձագանքել, երբ զգում են, որ իրենց իրավունքները չեն հարգվում և ինչպես արգելափակել ու հայտնել անցանկալի կոնտակտների, անհանգստացնող միջադեպերի և վիրավորական կամ ոչ ճշգրիտ բովանդակության մասին։
Գաղտնիություն և անվտանգություն
Երեխաներն ունեն գաղտնիության իրավունք՝ ինչպես իրական կյանքում, այնպես էլ առցանց միջավայրում։
Երեխայի ծնողը կարող է
Տեղադրել ֆիլտրեր, ֆայերվոլներ (միջցանցային պատնեշ) և հակավիրուսային ծրագրեր երեխաների սարքերում։ Ցույց տալ նրանց, թե տվյալների որ մասերն են մասնավոր (անձնական)։
Խրախուսել նրանց խոսել իրենց առցանց գործունեության մասին՝ սկսած ինտերնետում իրենց առաջին քայլերից։
Առցանց իրավունքներ
Ֆինանսական անվտանգություն
Երեխաներն ունեն իրավունք՝ սովորելու ինչպես ճանաչել ոչ պատշաճ մարքեթինգային նյութերը և գաղտնիության խախտման փորձերը, ինչպես նաև հասկանալու, թե ինչպես կարող են իրենց վրա ազդել և մոլորեցնել տարբեր առաջարկներն ու գովազդները։
Երեխայի ծնողը կարող է
Լինելով լավ օրինակ՝ սովորեցնել իր երեխաներին հետևել թվային անվտանգության կանոններին։
Սովորեցնել, թե ինչպես ստուգել կայքերի հավաստիությունը և կատարել գնումներ՝ առաջնորդվելով էթիկայի ու կայունության սկզբունքներով։
Օգնել երեխաներին հասկանալ իրենց իրավունքներն ու պարտականությունները իրական և վիրտուալ աշխարհում։
Այլ հրապարակումներ Թվային քաղաքացիության կրթության վերաբերյալ
Educating for a video game culture –
A map for teachers and parents (2021)
Easy steps to help your children become
a Digital Citizen (2020)
Keeping young citizens busy at home
during the Corona crisis (2020)
Parenting in the digital age – positive parenting
strategies for different scenarios (2020)
Digital Citizenship Education Handbook (2019)
Bullying: perspectives, practice and insights (2017)
Internet Literacy Handbook (2017)
Լրացուցիչ տեղեկություն կարող եք գտնել այստեղ:
Եվրոպայի խորհուրդը մեր մայրցամաքի առաջատար կազմակերպությունն է՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Այն միավորում է 47 անդամ երկրներ, այդ թվում՝ Եվրամիության բոլոր անդամ պետությունները։
Բոլոր անդամ երկրները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի նպատակն է ապահովել մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանությունը։ Կոնվենցիայի իրականացման ընթացքը անդամ երկրներում վերահսկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։
Օգնել երեխաներին հասկանալ իրենց իրավունքներն ու պարտականությունները իրական և վիրտուալ աշխարհում։
Այլ հրապարակումներ Թվային քաղաքացիության կրթության վերաբերյալ
Educating for a video game culture –
A map for teachers and parents (2021)
Easy steps to help your children become
a Digital Citizen (2020)
Keeping young citizens busy at home
during the Corona crisis (2020)
Parenting in the digital age – positive parenting
strategies for different scenarios (2020)
Digital Citizenship Education Handbook (2019)
Bullying: perspectives, practice and insights (2017)
Internet Literacy Handbook (2017)
Լրացուցիչ տեղեկություն կարող եք գտնել այստեղ:
Եվրոպայի խորհուրդը մեր մայրցամաքի առաջատար կազմակերպությունն է՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Այն միավորում է 47 անդամ երկրներ, այդ թվում՝ Եվրամիության բոլոր անդամ պետությունները։
Բոլոր անդամ երկրները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի նպատակն է ապահովել մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանությունը։ Կոնվենցիայի իրականացման ընթացքը անդամ երկրներում վերահսկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։
Comments
Post a Comment