Օգոստոսյան խորհրդակցություններին ընդառաջ քննարկում ԿԶՆԱԿ-ի աշխատակիցների հետ

 

Նոր ուսումնական տարվա մեկնարկի և օգոստոսյան խորհրդակցությունների նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ,   ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը հանդիպեց հիմնադրամի բաժնի պետերի և աշխատակիցների հետ։

Հանդիպման ժամանակ Ժ․ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց հիմնադրամի աշխատակիցներին արտագնա խորհրդակցության ժամանակ իրականացրած աշխատանքների համար։

Ժաննա Հարությունյանը աշխատակիցների հետ քննարկեց  առաջիկա աշխատանքներն ըստ առաջնահերթությունների։

Հանդիպման ընթացքում բաժնի պետերը և աշխատակիցները ներկայացրին իրենց առաջարկները, որոնք քննարկվեցին համատեղ և տրվեցին սպառիչ պատասխաններ։

Հանդիպումները կլինեն շարունակական։








 

Comments