«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 8»  ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ  ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ



 Ծրագրի նպատակը 

ԿԶՆԱԿ հիմնադրամը հայտարարում է«Իմ կյանքը համայնքում»աշակերտների փոխանակման ծրագրի 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակի մեկնարկը: 

Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է՝ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթներիուսումնասիրությունը։ 

Սովորողների միջև սոցիալականացման, հայրենաճանաչողությանը, տարբեր մարզերում մշակութային կյանքին, ընտանիքներում ընդունված ավանդույթներին ծանոթացման արդյունքում կընդլայնվեն նրանց աշխարհճանաչողությունն ու կձևավորվի արժեհամակարգը։ 

Հյուրընկալող դպրոցներում կիրականացվեն նախագծային ծրագրեր, կգործեն խմբակներ, որոնց կմասնակցեն հյուրընկալած աշակերտները. 

·         Հայրենագիտության նախագծերի մշակում(պարտադիր է բոլոր մասնակիցների համար) 

Ըստ հյուրընկալող դպրոցի հնարավորությունների. 

·         Ազգային երգ ու պարի ուսուցում 

·         Տարբեր առարկաների օլիմպիական խմբակներ 

·         «Արմաթ» լաբորատորիաներ 

Ծրագրի ավարտին՝ 

  • աշակերտների մոտ կձևավորվի հարգանք սեփական անձի և այլոց հանդեպ՝ անկախ բնակության վայրից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: 

  • աշակերտները կարժևորեն սեփական ինքնությունը՝ ընտանիքի, համայնքի և պետության դերում: 

Մասնակցություն 

Ծրագրինկարող են մասնակցել 14-16 տարեկան այն աշակերտները, ովքեր պատրաստ են. 

·         Մեկ շաբաթ հյուրընկալվել այլ համայնքում 

·         Կրթությունը շարունակել տվյալ համայնքի դպրոցում 

·         Բնակվել համայնքի ընտանիքներից մեկում 

Մասնակցության համար անհրաժեշտ էմինչև ս/թ հոկտեմբերի 1գրանցվել հետևյալհղումով.  https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdAFHt_vuJNll0k9oRDw8TNYA9XHO1_4GoR-FXhVEIdjL781Q/viewform?usp=header  

Համայնքներում աշակերտների հյուրընկալման տևողությունը՝ 2025թ. հոկտեմբերի 13-17-ը: 

Դպրոցների ընտրությունը կկատարվի «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից: 


ԿԶՆԱԿ հիմնադրամ  

Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին 

Ծրագրի համակարգող՝ Նարինե Մնացականյան  

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099771315 հեռախոսահամարով 

Comments