Հայաստանի դպրոցների «Խաղաղության Լապտերները» Ճապոնիայում







Ճապոնիայի կառավարությունը, ի հիշատակ Հիրոսիմայի միջուկային ռմբակոծության զոհերի 80 ամյակի և հանուն խաղաղության մշակույթի տարածման, նախաձեռնել էր «Խաղաղության Լապտեր» (International Peace Lantern Event) միջազգային միջոցառումը, որին կարող էին մասնակցել UNESCO-ի ասոցացված դպրոցները։ Միջոցառման նպատակը սովորողների շրջանում խաղաղության գաղափարի տարածումն էր, գլոբալ համերաշխության արժևորման խթանումը, ինչպես նաև պատմական գիտակցության ձևավորումն ու խորացումը։

Միջոցառմանը մասնակցելու համար սովորողները պետք է պատրաստեին խաղաղության թեմայով թղթե լապտերներ, լապտերների վրա գրեին ուղերձներ, կամ նկարեին խաղաղությաան պատկերներ, ապա աշխատանքներն ուղարկեին Ճապոնիա։ Մասնակցության համար պարտադիր պայման էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոց լինելը։

Միջոցառմանը մասնակցելու համար ասոցացված դպրոցների թիմին միանալու հայտ ներկայացրեցին 4 դպրոցներ․ Երևանի թիվ 87 հիմնական, Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի միջնակարգ, Արագածոտնի մարզի Մուղնիի և Ճարճակիսի միջնակարգ դպրոցները։

Հայաստանից միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի թիվ 190 ավագ, Տավուշի մարզի Գետահովիտի միջնակարգ, Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցները, Գյումրիի տնտեսագիտական վարժարանը, Կոտայքի մարզի Ծաղկաձորի և Զորավանի միջնակարգ դպրոցները։ Բոլոր դպրոցների աշխատանքները հրապարակվել են Ճապոնիայի՝ Խաղաղության լապտերների միջոցառմանը նվիրված կայքում։ Peace Lantern Event Report


Նարինե Մնացականյան


ՈՒՄԶ բաժնի մասնագետ





Comments