«Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով ուսուցչական մարզային համաժողովի մեկնարկը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում




Այսօր՝ սեպտեմբերի 26-ին,   ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը այցելել է Արարատի մարզի Արարատի ավագ, Արտաշատի ավագ և Մասիսի հ.5 ավագ դպրոցներ` մասնակցելու «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով ուսուցչական մարզային համաժողովին։
Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Հարությունյանը ընդգծել է դպրոցների, ուսուցիչների և տնօրենների միջև համագործակցության ակտիվացման կարևորությունը, որը ուսումնական ապահով ու անվտանգ միջավայրի ձևավորման բաղադրիչ է։
Նշենք, որ Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով ուսուցչական մարզային համաժողովը, որին մասնակցում են 695 խոսնակներ և  2000-ից ավելի ուսուցիչներ։ 
Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է՝  ապահով և անվտանգ կրթական միջավայրի ստեղծման վերաբերյալ հարցերի շեշտադրմամբ։  

Համաժողովի ուղղություններն են․   
1․ «Հոգեբանական անվտանգություն կրթական միջավայրում. կանխարգելում, աջակցություն, դիմակայություն»։  
2․ «Սովորողակենտրոն մեթոդները՝ որպես երեխայի ապահովության և որակյալ կրթության երաշխիք»։  
3․«Ուսուցիչը՝ որպես ապահով և համախմբող համայնքի ստեղծող»։  
4․«Սոցիալ-հոգեբանական աջակցություն դպրոցում. դպրոցական հոգեբանի դերը»։  
5․«Թվային անվտանգություն և մեդիագրագիտություն»։  
6․«Ներառական միջավայր՝ բոլորի համար․ հավասար հնարավորություններ՝ առանց խտրականության»։  
Համաժողովի ավարտին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը հավաստագրեր է հանձնել համաժողովի զեկուցողներին։

Ուսուցչական մարզային համաժողովն իրականացվում է   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ։   

 

 

  

   


  





1




Comments