ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցեցին «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով ուսուցչական մարզային համաժողովին



Սեպտեմբերի 26-ին   Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի 46 մենթոր դպրոցներում անցկացվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով ուսուցչական մարզային համաժողովը, որին մասնակցել են 695 խոսնակներ և  2000-ից ավելի ուսուցիչներ։  

ԿԶՆԱԿ հիմնադրամի 20 ներկայացուցիչներ մասնակցել են մենթոր դպրոցներում անցկացվող համաժողովին, որն ուղեկցվել է մասնակիցների ակտիվ քննարկումներուվ։ Մասնակիցները իրենց զեկույցներում ընդգծել են անվտանգ և ապահով կրթական միջավայրի ազդեցությունը կրթության որակի վրա՝ կիսվելով իրենց փորձով։  

Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն էր՝  ապահով և անվտանգ կրթական միջավայրի ստեղծման վերաբերյալ հարցերի շեշտադրմամբ։  

Համաժողովի ուղղություններն էին․   

1․ «Հոգեբանական անվտանգություն կրթական միջավայրում. կանխարգելում, աջակցություն, դիմակայություն»։  

2․ «Սովորողակենտրոն մեթոդները՝ որպես երեխայի ապահովության և որակյալ կրթության երաշխիք»։  

3․«Ուսուցիչը՝ որպես ապահով և համախմբող համայնքի ստեղծող»։  

4․«Սոցիալ-հոգեբանական աջակցություն դպրոցում. դպրոցական հոգեբանի դերը»։  

5․«Թվային անվտանգություն և մեդիագրագիտություն»։  

6․«Ներառական միջավայր՝ բոլորի համար․ հավասար հնարավորություններ՝ առանց խտրականության»։  

Ուսուցչական մարզային համաժողովն իրականացվել էր   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ։  Ուսուցչական մարզային համաժողովի ավարտիբ բոլոր զեկուցողներն ստացան հավաստագրեր մենթոր դպրոցների կողմից։  


























Comments