ՀՀ ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ հոկտեմբերի 5-ին ժամը 12:00 ԱՐԶՆԻ օդանավակայանում տեղի կունենա Ավիամոդելային երրորդ փառատոնը:
Փառատոնն իրենից ներկայացնում է երկու հարթակ՝ թռիչքուղի և ցուցադրական:
Թռիչքուղու հարթակում իրենց մոդելներով թռիչքներ են իրականացնում նախ պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելիստները, ապա՝ Հայաստանում գործող խմբերն ու ԲՈՒՀ-երի և այլ լաբորատորիաները:
Ցուցադրական հարթակում իրենց պատրաստի մոդելներով կամ ձեռքբերումներով են ներկայանում ինչպես անհատ ավիամոդելիստները, այնպես էլ՝ Հայաստանում գործող խմբերն ու ԲՈՒՀ-երի և այլ լաբորատորիաները:
Փառատոնն իր ձևաչափով միակն է Հայաստանում, որը համախմբում է ոլորտի մասնագիտական ներուժին՝ փորձի փոխանակման, ցուցադրական թռիչքների և պատրաստված մոդելների ցուցադրության նպատակով:
Մուտքն ազատ է. միջոցառումը կտևի շուրջ երկու ժամ: Օդանավակայանը գտնվում է Նոր Հաճըն համայնքում:
Համագործակցության և այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 096 566 001:
Comments
Post a Comment