Վերապատրաստման հրավեր «Բնագիտություն 11» դասընթացի դասավանդումն ըստ նոր չափորոշչի

Հարգելի՛ ուսուցիչներ,  ԿԶՆԱԿ հիմնադրամը սկսում է 11-րդ դասարանի «Բնագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների 20-ժամյա վերապատրաստման դասընթացները, որին մասնակցությունը կամավոր է։ Միայն 11-րդ դասարանում «Բնագիտություն 11» առարկան դասավանդող ուսուցիչները թող ուղարկեն իրենց տվյալները ստորև տեղադրված Էլեկտրոնային հասցեին`

Տվյալներ՝ Անուն Ազգանուն, մարզ, դպրոց, հեռախոս, թիմսի կոդ  t_ ...., էլ․ հասցե։  

Ուսուցիչների գրանցումը բաց է  հոկտեմբերի 18-20-ը՝ ժամը 17։00-ն։
Դասընթացը իրականացվելու է հոկտեմբերի վերջից մինչև դեկտեմբերի վերջը, հեռավար ձևաչափով, շաբաթը մեկ անգամ, օրվա երկրորդ կեսին։ Յուրաքանչյուր հանդիպում տևելու է օրական 2 ժամ /120 րոպե /։  
Դասընթացի ընթացքում  ուսուցիչները․  

  • Կծանոթանան «Բնագիտություն 11» ինտեգրված դասընթացի   ուսուցման առանձնահատկություններին, դասընթացի առանձին բաժինների դասավանդման յուրահատկություններին,  թեմատիկ պլանավորմանը  և իրականացման սկզբունքներին, կարժևորեն դրա ուժեղ և թերի կողմերը։
  • Կվերաարժևորեն  ինտեգրված գիտելիքների, դասավանդման ժամանակակից, մեթոդների /քննական, համագործակցային/   դերը հանրակրթությունում՝ բնության երևույթների միասնական ընկալման և սովորողների մոտ կարողունակությունների զարգացման գործում։  
  • Կարժևորեն ինքնուսուցման և ինքնադրսևորման կարողունակությունների դերը ուսուցչի մասնագիտական հմտությունների զարգացման գործում: 
    Բոլոր հանդիպումները տեսաձայնագրվելու են, գրանցվելու է ուսուցիչների հաճախումը։ Միայն լիարժեք մասնակցություն դրսևորած ուսուցիչները դասընթացի ավարտին կհրամանագրվեն։ Գրանցված, սակայն 3 և ավելի անգամ անհարգելի բացակայած ուսուցիչները կզրկվեն հրամանագրումից։ 

    Վերապատրաստումը կսկսվի հոկտեմբերի 23-ից, ժամի մասին կտեղեկանաք ձևավորված խմբերում։  Տվյալները ուղարկել հետևյալ էլհասցեով՝ karine-avetisyan55@rambler.ru       
       

Comments