«Մանկավարժական կրթության ազգային հայեցակարգ 2027–2035» նախագծի բաց քննարկում ՀՊՄՀ-ում

Հոկտեմբերի 15-ին ԿԶՆԱԿ հիմնադրամը  ՀՊՄՀ-ում կազմակերպել է «Մանկավարժական կրթության ազգային հայեցակարգ 2027–2035» նախագծի բաց քննարկումը՝ ուսուցչական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը,  ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն և ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել Erasmus+ T4GREEN ծրագրի շրջանակում աշխատանքային խմբի մշակած հայեցակարգը՝ կարծիքների և առաջարկությունների միջոցով այն կատարելագործելու համար։

Լիլիթ Մկրտչյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց ծրագիրը և ակնկալվող արդյունքները։

Մասնագետները մանրամասն ներկայացրեցին «Մանկավարժական կրթության ազգային հայեցակարգ 2027–2035» նախագիծը՝ ընդգծելով դրա ռազմավարական ուղղություններն ու կրթական համակարգի ընդհանուր բարեփոխումների հետ կապը։

Քննարկումը շարունակվեց խմբային աշխատանքի ձևաչափով՝ Լիլիթ Մկրտչյանի և Տիգրան Միքայելյանի մոդերատորությամբ։ Մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները, առաջարկություններն ու գաղափարները՝ ուղղված հայեցակարգի հստակեցմանը, արդյունավետության բարձրացմանը։

Միջոցառման ավարտին ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերն ու տեսակետները թեմայի վերաբերյալ։
















1233333333333333

123


Comments