7 - 8 տարեկանների ուսումնառության մշտադիտարկում

 

Աշնանային արձակուրդին նախորդող շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 13-ից 15-ը, ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները մշտադիտարկել են իրենց տարիքային խմբերին միացած 7 – 8 տարեկան սովորողների ուսումնառության գործընթացը Երևանի 7 դպրոցներում (Հ․ 35, 36, 132, 152, 60, 124, 7): 

Մշտադիտարկումն իրականացվել է երկու փուլով՝

  • 2-րդ և 3-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները յուրաքանչյուր սովորողի համար լրացրել են ձեռքբերումների աղյուսակներ, որոնք պարունակում էին լեզվական և մաթեմատիկական գրագիտության, ինչպես նաև սոցիալ – հուզական ոլորտին վերաբերող չափանիշներ, անհատական հարցազրույցներ են անցկացվել սովորողների, նրանց ծնողների, ուսուցիչների, ինչպես նաև դպրոցների տնօրենների հետ, հարցազրույցների արդյունքներն արձանագրվել են նախապես մշակված ձևաթերթերում: 

Ուսուցիչները 18 տարբեր խմբերում անցել են ԿԶՆԱԿ հիմնադրամի կազմակերպած մասնագիտական աջակցության եռօրյա դասընթաց, սակայն հարցերի պարզաբանման, այլ ուսուցիչների հետ պարբերական համագործակցության կարիք ունեն: 

Տարբեր դպրոցներ, հաշվի առնելով իրենց հնարավորությունները և տարիքային խմբերին միացած 7 – 8 տարեկանների քանակն ու առանձնահատկությունները, նախաձեռնում են զանազան միջոցառումներ: Օրինակ՝ հայերեն չիմացող բոլոր սովորողներին ընդգրկում են «Մայրենին սկսնակների համար» խմբակում, կամ՝ շաբաթվա 4 – 5 օրը դասերից հետո անհատական աշխատանք են կազմակերպում երեխաների հետ և այլն: 

Մշտադիտարկման ընթացքում ուսուցիչների հետ կազմակերպվել են նաև հանդիպում - քննարկումներ, ներկայացվել են իրենց տարիքային խմբերին միացած 7 - 8 տարեկան երեխաների հետ աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, տրվել են գործնական ուղղորդումներ աշխատանքները բարելավելու ուղղությամբ: 





Comments