«Իմ կյանքը համայնքում 8» աշակերտների փոխանակման ծրագիրը դարձյալ մեկնարկել է



Հոկտեմբերի 13-ին, արդեն 8-րդ անգամ մեկնարկել է ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը։

Այս անգամ ծրագրին մասնակցում են 27 դպրոցներ՝ ՀՀ բոլոր մարզերից և 80 աշակերտներ։

Ծրագրին մասնակցող բոլոր դպրոցները սիրով և ջերմությամբ են ընդունել դպրոց եկած աշակերտներին, նրանց ծնողներին և մանկավարժներին: Նրանց դիմավորել են աղ ու հացով, ծաղիկներով, ծանոթացրել են դպրոցին: Ուսումնական գործընթացից բացի, բոլոր մասնակից դպրոցները պլանավորել են անցկացնել նաև ճանաչողական էքսկուրսիաներ:
Նարինե Մնացականյան

ՈՒՄԶ բաժնի մասնագետ
































Comments