Ինտեգրված ուսուցման սեմինարների շարք


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

       Մենք սկսում ենք սեմինարների շարք, որը կոչվում է «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇՔԵՐԹ»։ Այն նվիրվում է մեր բոլոր մեծերին, և նրանց ստեղծագործությունների ուսուցման մեթոդաբանությանն են ուղղված անցկացվող սեմինարները։ Վարելու են վերապատրաստում անցած ուսուցիչները։ Աշխատել ենք ընդգրկել 10-րդ դասարանի Հայ գրականության ծրագրի բոլոր թեմաները։ Ձեզ կներկայացվեն ոչ միայն դասեր, նոր մեթոդներ, նոր տեխնոլոգիաներ, այլև թեմատիկ և դասի պլաններ։
      Ինչպես գիտեք, 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայացավ «10-րդ դասարանի Հայ գրականություն առարկայի ծրագիրը կիրառության մեջ» թեմայով վերապատրաստում միայն 10-րդ դասարանում դասավանդող ուսուցիչների համար։ Քանի որ Հայ գրականության ծրագիրը (ավագ դպրոց) և՛ բովանդակությամբ, և՛ կառուցվածքով մեծ փոփոխության էր ենթարկվել, կարիք կար ուսուցիչներին ուղղորդելու՝ ծրագրին համապատասխան թեմատիկ պլանավորում կազմելու և դասեր վարելու։
     Արդյունքում ձևավորվեց ուսուցչական մի մեծ համայնք, որը հրաշալի փորձառություն ձեռք բերեց՝ վերապատրաստման ընթացքում յուրացրածը կիրառելով դասարանում և հաջողության պատմություններ գրանցելով։
      Սեմինարները վերաբերում են Հայ գրականության ուսուցմանը ավագ դպրոցում, բայց նրանց կարող են մասնակցել հասարակագիտական այլ առարկաների ուսուցիչներ ևս, քանի որ ներկայացվող նոր մեթոդները անմիջականորեն առնչվում են նաև այդ ոլորտի առարկաներին։
     Այդ կապակցությամբ էլ սեմինարներից մեկը կվարի պատմության մասնագետ՝ ներկայացնելով էսսեի առանձնահատկությունները պատմության դասընթացի շրջանակներում։
     Ուսուցիչների մասնագիտական զարգացմանը ուղղված սեմինարները սկսվելու են Խ․Աբովյանի ծննդյան օրվանը հաջորդող օրվանից՝ հոկտեմբերի 16-ից՝ ի նշան խորին երախտագիտության ՄԵԾ ԼՈՒՍԱՎՈՐՉԻՆ։
     Սեմինարների մուտքն ազատ է։
      Սեմինարները կանցկացվեն շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 18։00-ին։ Մասնակիցների ցանկությամբ օրերն ու ժամերը կարող են փոփոխության ենթարկվել։ Հետևե՛ք ԿԶՆԱԿ-ի էջին։
       Առայժմ տեղադրվում են 1-ին փուլի թեմաներն ու հանդիպման ժամանակացույցը։ Նոյեմբեր ամսվանը կտեղադրենք հոկտեմբերի վերջին։
      Մուտքի հղումն անփոփոխ է բոլոր օրերի համար։











Comments