Վերապատրաստման դասընթացի հրավեր «Կերպարվեստ» առարկան դասավանդող ուսուցիչների համար

  «Կերպարվեստ» առարկան դասավանդող սիրելի՛ ուսուցիչներ,

Սկսում ենք «Կերպարվեստի» դասավանդումը՝ նոր չափորոշչի լույսի ներքո» վերապատրաստման դասընթացը։
  • Դասընթացը նախատեսվում է իրականացնել նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում։
          Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը 90 րոպե, 10 րոպե ընդմիջումով։
  • Հանդիպումներն իրականացվելու են տեսական, գործնական և ինքնուրույն աշխատանքների միջոցով։ Նախատեսվում են գործնական, խմբային աշխատանքներ, իրական դասավանդման փորձի ներկայացում։
  • Նախատեսված 10 հանդիպումներից մեկն ամբողջությամբ կտրամադրվի ձեր կողմից բարձրաձայնված հարցերի քննարկմանը։
  • Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ժամաքանակը՝ 20 ժամ, այն իրականացվում է հետևյալ ուղղություններով․ 
ՀՊՉ, առարկայական ծրագրեր 
Դասի պլանավորում, թեմատիկ պլանավորում 
Ուսումնական նախագիծ 
Առարկայի դասավանդման առանձնահատկությունները 
Մասնակցությունը կամավոր է։  
 
Գրանցումը բաց է 28․10․2025-ից մինչև 02․11․2025-ը՝ ժամը 18։00։ Դասընթացի ընթացքում։ Վերապատրաստումները հեռավար են։
Դասընթացի մեկնարկը 03․11․2025 թ․։ 
 
Դասընթացները կիրականացվեն 17։00-ին։ Ժամը հնարավոր է փոփոխել խմբի մասնակիցների և դասընթացավարի համատեղ պայմանավորվածության դեպքում։

Գրանցման հղումը՝ https://forms.gle/NuZnM1VxAhVFj8iP6

Սեմինարներ Վերապատրաստում


Comments