«ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ» խորագրով ուսուցչական համաժողով

 


2025թ․ հոկտեմբերի 4-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա «ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ» խորագրով ուսուցչական համաժողովը, որի նպատակն է  տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը հանրակրթական պետական չափորոշչի ներդրման աշխատանքներում:

Ուսուցչական համաժողովին զեկույցներով հանդես կգան նաև Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի մասնագետները․

ՆԱՐԻՆԵ ՍԻՐԱԿԱՆՅԱՆ 
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ
Թեմա՝ «ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ԴԱՍԱԵՆՅԱԿԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»

 ՆԱԻՐԱ ՂՈՒՄԱՇՅԱՆ 
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ
Թեմա՝ «ԱՐԺԵՔԱՀԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՀԻՄՆԱՍՅՈՒՆ, ԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»

Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ 
https://forms.gle/xoQyQpxPVMcMXre67

Comments