Վերապատրաստման դասընթացի հրավեր «Երաժշտություն» առարկան դասավանդող ուսուցիչների համար

 «Երաժշտություն» առարկան դասավանդող սիրելի՛ ուսուցիչներ,

Սկսում ենք «Երաժշտության» դասավանդումը՝ նոր չափորոշչի լույսի ներքո» վերապատրաստման դասընթացը։

  • Դասընթացը նախատեսվում է իրականացնել նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում։

       Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը 90 րոպե, 10 րոպե ընդմիջումով։

  • Հանդիպումներն իրականացվելու են տեսական, գործնական և ինքնուրույն աշխատանքների միջոցով։ Նախատեսվում են գործնական, խմբային աշխատանքներ, իրական դասավանդման փորձի ներկայացում։
  • Նախատեսված 10 հանդիպումներից մեկն ամբողջությամբ կտրամադրվի ձեր կողմից բարձրաձայնված հարցերի քննարկմանը։
  • Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ժամաքանակը՝ 20 ժամ, այն իրականացվում է հետևյալ ուղղություններով․ 

ՀՊՉ, առարկայական ծրագրեր 

Դասի պլանավորում, թեմատիկ պլանավորում 

Ուսումնական նախագիծ 

Առարկայի դասավանդման առանձնահատկությունները 

Մասնակցությունը կամավոր է։  

Գրանցումը բաց է 28․10․2025-ից մինչև 02․11․2025-ը՝ ժամը 18։00։ Դասընթացի ընթացքում։ Վերապատրաստումները հեռավար են։

Դասընթացի մեկնարկը 05․11․2025 թ․։ 

Դասընթացները կիրականացվեն 18։00-ին։ Ժամը հնարավոր է փոփոխել խմբի մասնակիցների և դասընթացավարի համատեղ պայմանավորվածության դեպքում։

Գրանցման հղումը՝ https://forms.gle/APRvGdFPYxb8Msv76





Comments