ՀՐԱՎԵՐ – Աշխատաժողովներ «Առողջ ապրելակերպ. սնուցում և ֆիզիկական ակտիվություն» թեմայով



Հարգելի՛ ուսուցիչներ,

ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի նախաձեռնությամբ կազմակերպվում է մասնագիտական աշխատաժողով (Workshop)՝ նվիրված «Առողջ ապրելակերպ» առարկայի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչի դասավանդման արդյունավետության բարձրացմանը և լավագույն փորձի փոխանակման հարթակների ձևավորմանը։

Աշխատաժողովները նախատեսված են 20 հոգանոց թիմերով, և նպատակ ունեն ստեղծել համագործակցային միջավայր, որտեղ ուսուցիչները կկիսվեն իրենց փորձով, կներկայացնեն դասարանում իրականացված հաջողված գործունեություններն ու հրավիրված փորձագետների հետ կքննարկեն «Սնուցում եւ ֆիզիկական ակտիվություն» թեմայի ուսուցման նորարարական մեթոդներ։

Աշխատաժողովին կարող են մասնակցել այն ուսուցիչները, ովքեր կլրացնեն մասնակցության հայտը մինչև ս․թ․ հոկտեմբերի 28-ը։ Մասնակցության հայտերը կարող եք լրացնել առցանց ձևաթղթով։ Ստորև տեղադրում ենք հայտի լրացման հղումը։

Ներկայացված հայտերի հիման վրա կկատարվի ընտրություն։ Ընտրված մասնակիցների հետ Հիմնարկի աշխատակիցները կապ կհաստատեն տեղափոխման և կազմակերպչական այլ աշխատանքներ իրականացնելու համար։

Աշխատաժողովի կազմակերպման վայրի ընտրության և ժամանակահատվածի մասին կտեղեկացնենք ընտրության փուլի ավարտից հետո էլ․ հասցեների միջոցով։

Ստորև տե՛ս աշխատաժողովի հայտի լրացման հղումը https://forms.gle/mYs4cmJ8ePRH2vns8

Տեխնիկական խնդիրներ առաջանալու կամ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ԴՍԵԲ հիմնարկի մշտադիտարկման պատասխանատու Զարուհի Համբարձումյանի հետ, հետևյալ հեռախոսահամարով՝ 099 026080։

Սիրով սպասում ենք
Հարգանքով՝
ԴՍԵԲ 

Comments