Սիրելի' ուսուցիչներ, մանկավարժներ, նախադպրոցական հաստատությունների մեր նվիրյալ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առիթով։
Ուսուցչի, մանկավարժի աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ․ այն կոչում է՝ սիրելու, հավատալու և մշտապես սեր ու ջերմություն տալու։
Այս օրն առիթ է կրկին հիշելու, որ կրթության ամենամեծ արժեքը մարդն է՝ մանկավարժը, ով իր անձնվիրումով դարձնում է դպրոցն ու մանկապարտեզը կենդանի, բովանդակալից և հոգատար միջավայր։
Թող ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, ձեր սրտերում երբեք չմարի ոգեշնչման կրակը, իսկ ձեր աշակերտների հաջողությունները լինեն ձեր ամենամեծ պարգևը։
ԿԶՆԱԿ-ը մշտապես ձեր կողքին է՝ աջակցելու մասնագիտական աճին, նորարարական գաղափարների իրագործմանը և կրթական արժեքների ամրապնդմանը։
Շնորհակալություն ձեր նվիրումի, սիրո և հավատարմության համար։
Հարգանքով՝ Ժաննա Հարությունյան
Comments
Post a Comment