«Նախադպրոցական ուսումնական հաստատության տարեկան աշխատանքային պլանի» լավարկված ուղեցույցի օրինակելի տարբերակի վերաբերյալ խորհրդատվական հանդիպումների շարք

2025 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի նախադպրոցական կրթական ծրագրերի մասնագետ Արեգ Նիկողոսյանի կողմից հեռավար ձևաչափով իրականացվել են  խորհրդատվական, տեղեկատվական հանդիպումներ և  քննարկումներ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։

Հանդիպումների նպատակն էր տնօրեններին ծանոթացնել «Նախադպրոցական ուսումնական հաստատության տարեկան աշխատանքային պլանի» լավարկված ուղեցույցի օրինակելի տարբերակին, բացատրել լավարկված ՏԱՊ-ի կառուցվածքը, կազմման, վարման աշխատանքները, տրամադրել համապատասխան օրենսդրական կարգավորումների բացատրություններ և մեթոդական աջակցություն։











 

Comments