ՀՊՉ-ի ներդրման արդյունավետության հետազոտության իրականացում Տավուշի մարզերում

 Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Հետազոտությունների բաժինը Տավուշի մարզում էր՝  «Նոր չափորոշչի և ծրագրերի ներդրման արդյունքները 4, 9, 11-րդ դասարաններում», «Մեդիագրագիտությունը սովորողների շրջանում» և «Գնահատման նոր համակարգը» հետազոտական թեմաներով։ Հետազոտություններում ընդգրկված էին Դիլիջանի Վ. Անանյանի անվան միջնակարգ դպրոցը, Խաշթառակի և Այգեհովիտի միջնակարգ դպրոցները, ինչպես նաև Իջևանի թիվ 5 դպրոցը։

Այս դպրոցներում դիտարկվեց ՀՊՉ-ի ներդրման ընթացքը 4-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում դասալսումների, սովորողների և մասնախմբերի հետ հարցումների, տնօրենների հետ հարցազրույցների միջոցով։

Հատուկ հետաքրքրությամբ անցավ նաև մեդիագրագիտության հարցումը՝ ուղղված 11-րդ դասարանների սովորողներին․ նրանց պատասխանները ոչ միայն տեղեկացնող էին, այլև պատկերացում տվեցին նոր սերնդի մտածողության ու տեղեկատվության նկատմամբ վերաբերմունքի մասին։

Այսպիսով, այս գործուղումը Տավուշում դարձավ ոչ միայն աշխատանքային այց, այլև արժեքավոր հնարավորություն՝ տեսնելու, թե ինչպես է կրթական նորարարությունը ապրում և շնչում դասարաններում։ Հետազոտությունը դեռևս ընթացքի մեջ է, արդյունքները ներկայումս մշակման փուլում են և կներկայացվեն ավելի ուշ։











Comments